ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ահաբեկչություն՝ Կալիֆոռնիայում. կա 1 զոհ, 4 վիրավոր (տեսանյութեր)

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի Պալմ Սփրինգս քաղաքում վերարտադրողական բժշկության կլինիկայի մոտ ականապատ մեքենա է պայթել, կա 1 զոհ,  4 վիրավոր: ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոն (ՀԴԲ)  տեղի ունեցածն ահաբեկչություն է որակել։

«Սա կանխամտածված ահաբեկչություն է: Հետաքննության ընթացքում մենք կպարզենք՝ սա միջազգային ահաբեկչությո՞ւն էր, թե՞ ներքին ահաբեկչություն», - CBS News-ով հեռարձակվող մամուլի ասուլիսում ասել է ՀԴԲ Լոս Անջելեսի գլխավոր տնօրենի օգնական Ակիլ Դևիսը:

Պայթյունն իրականցրել է 25-ամյա մի երիտասարդ, որը թողած երկտողում պնդել է՝ լույս աշխարհ գալու համար համաձայնություն չէր տվել: Ուստի, որպես հարձակման թիրախ միտումնավոր ընտրել է բուժհաստատությունը, որտեղ մարդիկ գիտակցաբար պլանավորում են երեխա ունենալ։

Տեսանյութերը կարող եք դիտել Tert.am-ի թելեգրամյան ալիքում:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular