ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մոսկվայի հյուսիսարևելքում տղամարդու մարմնի մասերով երկու պայուսակ են գտել

ՎԻԴԵՈ

Մայիսի լույս 18-ի գիշերը Մոսկվայի Զապովեդնայա փողոցում հայտնաբերվել է տղամարդու մարմնի մասերով սև պայուսակ։ Այս մասին հայտնել են մայրաքաղաքի Ռուսաստանի Քննչական կոմիտեի (ՌՔԿ) վարչությունից, հաղորդում է «Коммерсантъ»-ը։

Ավելի ուշ «Յաուզա» զբոսայգու տարածքում՝ Մենժինսկու փողոցի մոտ, գտել են զոհի մարմնի այլ մասերով մուգ կանաչ պայուսակ։

Կասկածյալը 1989 թվականին ծնված տղամարդ է։ Փաստի առթիվ սպանության հոդվածով (ՌԴ ՔՕ 105-րդ հոդվածի 1-ին մաս) քրեական գործ է հարուցվել։

Քննիչներն ու քրեագետները ստուգողական միջոցառումներ են իրականացրել երկու հասցեներում էլ, զննել են դեպքի վայրերը և հարցաքննել տեղի բնակիչներին։ Բացի այդ, առգրավվել և ուսումնասիրվել են տեսահսկման խցիկների ձայնագրությունները։

Գերատեսչությունից հստակեցրել են, որ հանցագործության հանգամանքները դեռ պարզվում են։ Հետաքննությունն ավարտված չէ։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular