ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արսեն Թորոսյանի «դափնիները» հանգիստ չեն տալիս Աննա Հակոբյանին

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Օրեր առաջ խորհրդարանում տեղի ունեցած միջադեպը, երբ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավորները հատել էին բոլոր գծերը, հայհոյանքներ հնչեցնելով խորհրդարանի բարձր ամբիոնից, ոգեշնչման նոր առիթ է դարձել իշխող ուժի համար։ Ակնհայտ է, որ հայհոյանքներ հնչեցնելով՝ այս անձինք ցանկանում են ահաբեկել, վախեցնել, լռեցնել իրենց ընդդիմախոսներին, ուստի բնավ զարմանալի չէ, որ հայհոյանքի ու վիրավորանքի այս արշավին միացել է նաև երկրի առաջին դեմքի՝ վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը։

Նա, թերևս, դեռ չի հասել մայր հայհոյելու փուլին, բայց և ոչ պակաս ցինիզմով ու վիրավորանքերով գրառումներ է անում արդեն մի քանի օր շարունակ, անվանական վիրավորում բոլոր այն մարդկանց, ովքեր համարձակվում են քննադատել։ «Ոջիլներ», «տխմարներ», այսպիսի որակումներ է Աննա Հակոբյանը տալիս իրեն քննադատողներին, լրագրողների, հասարակական, քաղաքական գործիչների, պարզապես ֆեյսբուքյան ակտիվիստների, որոնց մեղքն այն է, հանդգնում են քննադատել Աննա Հակոբյանին ու Նիկոլ Փաշինյանին։

Մասնավորապես, նա «երկու տխմար» է անվանել լրագրող Անժելա Թովմասյանին և հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանին, «ոջիլ» է անվանել իրեն քննադատած ֆեյսբուքյան օգտատեր Տաթևիկ Վիրաբյանին, ով Արցախում զոհված հերոսի քույր է։ Ու բնական է, որ ՔՊ-ական ակտիվը, Փաշինյանի հետևորդները բուռն ուրախությամբ են ընդունել Աննա Հակոբյանի այս տարօրինակ ակտիվությունը, մինչդեռ քաղաքակիրթ մարդիկ, որոնք ոչ ընդդիմության և ոչ էլ իշխանության կողմնակիցներ են, քննադատում են Հակոբյանին չափն անցնելու և իրեն վարչապետի տիկնոջ պես չպահելու համար։

Անահիտ Եսայան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular