ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իրանում Ադրբեջանի դեսպանատան վրա հարձակում գործած տղամարդը մահապատժի է ենթարկվել

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Իրանում Ադրբեջանի դեսպանատան վրա հարձակում գործած տղամարդը մահապատժի է ենթարկվել։

Դատավճիռն ի կատար է ածվել այսօր առավոտյան։ Տեղեկատվությունը տարածվել է Իրանի դատական ​​համակարգի կողմից։

Հիշեցնենք, որ 2023 թվականի հունվարին Թեհրանում զինված հարձակում էր կատարվել Ադրբեջանի դեսպանատան վրա, մեկ մարդ էր զոհվել, երկուսը վիրավորվել, հարձակվողը ձերբակալվել էր։

 Կալաշնիկով ինքնաձիգով զինված անձը սպանել էր դիվանագիտական առաքելության անվտանգության ծառայության ղեկավարին։ Հարձակումը հետ մղելիս վիրավորվել էին դեսպանատան անվտանգության ևս երկու աշխատակից։ 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular