ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման ակտիվիստն արդարացվել է. փաստաբան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման ակտիվիստ Մեսրոպ Եսայանն արդարացվել է։ Այս մասին հայտնում է փաստաբան Արսեն Բաբայանը։

Եսայանի նկատմամբ քրեական գործ էր հարուցվել անցյալ տարի։ Բացի Եսայանից, քրեական հետապնդում է հարուցվել ևս 4 ակտիվիստների նկատմամբ։

Հիշեցնենք` «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանը 2024 թվականի մայիսի 31-ին ՀՀ արտգործնախարարության շենքի մոտ կոչ արեց նախարար Արարատ Միրզոյանին իջնել ներքև ու ժողովրդի առաջ պատասխանել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ու Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանի հնչեցրած հայտարարություններին։

ԱԳՆ-ից պատասխանեցին, որ չեն կարող ընդունել շարժման ներկայացուցիչներին։ Որոշ ժամանակ անց իրավիճակն ԱԳՆ-ի մոտ լարվեց, բախումներ սկսվեցին ոստիկանների ու ակցիայի մասնակիցների միջև։ Իրավապահները սկսեցին բերման ենթարկել մարդկանց։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular