ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ոսկու գինը տրոյական ունցիայի դիմաց գերազանցել է 3300 դոլարը

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Նյու Յորքի ապրանքային Comex բորսայի ստորաբաժանում հունիսյան մատակարարումների ոսկու գինը մայիսի 9-ից ի վեր առաջին անգամ գերազանցել է մեկ տրոյական ունցիայի դիմաց 3300 դոլարը, այս մասին գրում է ՏԱՍՍ-ը։

Երևանի ժամանակով՝ 02:13-ի դրությամբ՝ ոսկու գինը մեկ ունցիայի դիմաց կազմել է 3307 դոլար (+2,91%), նշել է գործակալությունը։

Ինչպես նշել է Bloomberg-ը, ոսկու գների աճը դոլարի թուլացման և նախագահ Դոնալդ Թրամփի կողմից ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգի քննադատության արդյունք է։ Այս գործոնները, ըստ վերլուծաբանների, մեծացրել են ոսկու՝ որպես «ապահով ապաստանի» պահանջարկը։

Առևտրային պատերազմների ազդեցության վերաբերյալ երկարատև մտահոգությունները նույնպես նպաստել են թանկարժեք մետաղի գների բարձրացմանը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular