ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Բացահայտվել է 103 հանցագործություն․ օպերատիվ իրավիճակը հանրապետությունում մայիսի 21-22-ը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Բացահայտվել է 103 հանցագործություն, որոնցից 7-ը՝ նախկինում կատարված:

Մասնավորապես՝ 25 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու, 12 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման, 10-ական դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու և խարդախության, 6 դեպք՝ ֆիզիկական ներգործության, 4-ական դեպք՝ հոգեկան ներգործության և զենք-զինամթերքի առգրավման, 3-ական դեպք՝ անձնական ունեցվածքի գողության և թմրանյութի իրացման, 2-ական դեպք՝ բնակարանային գողության, անձին հետամտելու և աշխատանքային պաշտպանության կամ անվտանգության կանոնները խախտելու:

Բացահայտվել են նաև վստահված գույքի հափշտակման, շորթման, ապօրինի ձեռնարկատիրական գործունեության, դրամանենգության, խուլիգանության, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, ինքնիրավչության և այլ դեպքեր։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է՝ անձնական ունեցվածքի գողության՝ 4 դեպք, բնակարանային գողության՝ 2 դեպք, գույքը ոչնչացնելու կամ վնասելու՝ 1 դեպք:

 

Հայտնաբերվել է 10 հետախուզվող, կամավոր ներկայացել՝ 5-ը:

Հայտնաբերվել է 1 անհետ կորած:

Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 2 դեպք։

ՃՏՊ վիճակագրություն

Անցած 1 օրում գրանցված 14 ավտովթարի հետևանքով 21 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular