«Պետք չէ հարաբերությունները խառնել աշխատանքային պրոցեսի հետ». Ռոմելա Սարգսյանը՝ բաժանվելուց հետո Գևորգ Գրիգորյանի հետ նորից խաղալու մասին
ՖՈՏՈ
«Մարդիկ են լինում աշխատում են նույն օֆիսում, հետո բաժանվում են, դրանից հետո պետք է նույն օֆիս չգնա՞ն ըստ ձեզ:
Ինձ թվում է՝ պետք չէ առհասարակ հարաբերությունները խառնել աշխատանքային պրոցեսի հետ, և ես իմ անունից կարող եմ ասել, որ նմանատիպ բան կարող է լինել, ամեն դեպքում իմ կողմից որևէ խնդիր չի առաջանա, ես պատկերացնում եմ նման իրավիճակ»,- GoSportFm-ի եթերում՝ խոսելով բաժանվելուց հետո Գևորգ Գրիգորյանի հետ նույն նախագծում խաղալու մասին, ասել է դերասանուհի Ռոմելա Սարգսյանը:
Հիշեցնենք՝ վերջին շրջանում համացանցում լուրեր տարածվեցին, որ Ռոմելա Սարգսյան և Գևորգ Գրիգորյան զույգը բաժանվել է: Նրանք պաշտոնապես չհաստատեցին լուրը, ոչ էլ հերքեցին, սակայն ինստագրամյան հարթակում հեռացրեցին համատեղ լուսանկարներն ու տեսանյութերը: