Վթարի հետևանքով ջուր չի լինելու
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ մայիսի 26-ին 11:00-18:00-ն կդադարեցվի Մարգարյան փողոցի, Մարգարյան 1 և 2 նրբանցքների ջրամատակարարումը:
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ մայիսի 26-ին 11:30-18:00-ն կդադարեցվի Նոր Արեշ 45 փողոցի ջրամատակարարումը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: