ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Վեճին միջամտել է պատանիներից մեկի հայրը, որը մահացել է․ մանրամասներ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Մայիսի 25-ին՝ ժամը 23.44-ին, Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն «Վեդի» բժշկական կենտրոնից հայտնել են, որ իրենց մոտ է տեղափոխվել դանակահարված տղամարդ, որը գիտակցության չգալով մահացել է: Այս մասին հայտնում են ՆԳՆ ոստիկանությունից։

«Րոպեներ անց ստացվել է նմանատիպ նոր հաղորդում` հիվանդանոց տեղափոխված 18-ամյա պատանու վիճակը միջին ծանրության էր:

Քրեական ոստիկանության Արարատի մարզային վարչությունում ստացված օպերատիվ տվյալներն իրացնելիս պարզվել է, որ մայիսի 25-ին՝ ժամը 23.30-ին, Վեդի քաղաքի Շիրազի փողոցի սկզբնամասում` կայարանամերձ տարածքում, վիճաբանություն է տեղի ունեցել 15-17 տարեկան երեք պատանու և երեք այլ անձանց միջև, վեճին միջամտել են երեք հոգի, այդ թվում` պատանիներից մեկի 44-ամյա հայրը: Այդ ընթացքում էլ միջամտողներից մեկը` Վեդու բնակիչ 43-ամյա տղամարդը, մոտը եղած սուր կտրող-ծակող առարկայով հարվածել է 44-ամյա համաքաղաքացուն՝ Ալիկ Հակոբյանին և հիվանդանոց տեղափոխված, 18-ը դեռ չբոլորած պատանուն:

Ստացած վնասվածքների հետևանքով՝ 44-ամյա Ալիկ Հակոբյանը բուժհաստատությունում մահացել է։

Ժամը 2.30-ին 43-ամյա տղամարդը ձերբակալվել ու տեղափոխվել Վեդիի քննչական բաժին։

Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են»,-նշվում է հաղորդագրության մեջ։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular