Ինքնաձիգ ու փամփուշտներ են հայտնաբերել
ԻՐԱՎՈՒՆՔ
Համայնքային ոստիկանության Վարդենիսի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում մի քաղաքացի զանգել է ոստիկանություն ու հայտնել, որ Վարդենիս-Սոթք ավտոճանապարհին, չգործող ջրամբարի մոտ, զենք-զենամթերք է թողել:
Դեպքի վայր մեկնած ոստիկանների հայտնաբերած պարկում կար մեկ ինքնաձիգ և 65 փամփուշտ։
ՀՀ ոստիկանություն