ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փաշինյանի հերթական խայտառակ հայտարարությունը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Երևանյան երկխոսություն» միջազգային համաժողովի շրջանակներում Նիկոլ Փաշինյանը հերթական խնդրահարույց հայտարարությունն է արել, վստահեցրել, որ եթե Սահմանադրական դատարանը որոշի, որ խաղաղության պայմանագիրը չի համապատասխանում Հայաստանի Սահմանադրությանը, ապա այդ դեպքում կնախաձեռնի սահմանադրական փոփոխություններ, կհամոզի Հայաստանի ժողովրդին, որ դա պետք է երկարատև խաղաղության համար։

Փաշինյանն, իհարկե, քիչ հավանական է համարում, որ դատարանը խաղաղության պայմանագրի տեքստը հակասահմանադրական կճանաչի, հատկապես Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության կանոնակարգի վերաբերյալ եզրակացությունից հետո, բայց, ինչպես ինքն է ասում, «դատարանը դատարան է»։ «Եվ եթե Սահմանադրական դատարանը որոշի, որ խաղաղության պայմանագիրը չի համապատասխանում մեր Սահմանադրությանը, այդ դեպքում ես կնախաձեռնեմ սահմանադրական փոփոխություններ»,-ասել է Փաշինյանը։

Փաստացի, Փաշինյանը սահմանադրական փոփոխություններն ամեն գնով անցկացնելու է, անկախ նրանից, թե ի՞նչ վերաբերմունք ունի ՀՀ քաղաքացին այդ նախագծի նկատմամբ։ Միևնույն ժամանակ, իշխանությունները հասկանում են, որ առանց լուրջ վարչական, քրեական և ֆինանսական ռեսուրսների չարաշահման ոչ միայն Սահմանադրության նախագիծն անցկացնել հնարավոր չի լինելու, այլ նաև մազից կախված է լինելու գործող իշխանության հետագա ճակատագիրը։

Ուստի, այժմ «Քաղաքացիական պայմանագրում» մտածում են, թե որտեղից հավելյալ ռեսուրսներ կարողանան ներգրավել փորձելո՞ւ են ընդհուպ պայմանավորվածությունների հասնել և արտոնություններ տրամադրել տարբեր օլիգարխների՝ համոզելով, որ նրանց վրայից կհանեն ապօրինի գույքի բռնագանձման բոլոր հայցերը, եթե խոստանան աջակցություն և որոշակի թիվ էլ ապահովեն իշխանության հանրաքվեի և խորհրդարանական ընտրությունների համար։

Աշխեն Պետրոսյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular