ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Գեղարքունիքում ադրբեջանցի զինծառայողները շրջափակել եւ գերեվարել են վեց հայ զինծառայողի․ պատմության այս օրը (27 մայիս)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ- Ղրղզստան՝ Ղրղզստանի գրադարանների օր, Ռուսաստան՝ Սանկտ Պետերբուրգի ծննդյան օր, Նիգերիա՝ Երեխաների օր։

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1441– Կիրակոս Ա Վիրապեցին ընտրվել է Ամենայն հայոց կաթողիկոս։

1661 – ծնվել է բանաստեղծ Նաղաշ Հովնաթանը։

1882 –ծնվել է բոլշևիկ, հեղափոխական Սիմոն Տեր-Պետրոսյանը (Կամո)։

1891 –վախճանվել է գրող, երգիծաբան Հակոբ Պարոնյանը։

1898 –ծնվել է դերասանուհի Ռուզաննա Վարդանյանը։

1907 – վախճանվել է ազգային-ազատագրական պայքարի հերոս Գևորգ Չաուշը (Ղազարյան)։

1918–Ապարանի ռազմաճակատում չկարողանալով դիմագրավել թուրքերը թողել են Նիգավանը, Մելիքգյուղը և կենտրոնացել են Ճահճուտի մոտակա բարձունքներում։ Սարդարապատի ռազմաճակատում  վճռական մարտերի ընթացքում թուրքերը կատարյալ պարտություն են կրել խուճապահար նահանջելով դեպի Ղարաբուրուն կայարան-Ղարաբուրուն լեռ գիծը։

1927– ծնվել է ճանաչված կինոռեժիսոր, դերասան և սցենարիստ Ֆրունզե Դովլաթյանը։

1932 –ծնվել է ճարտարապետ Լիա Սաֆարյանը։

1934 —ԽՍՀՄ-ում մտցվել է «սպորտի վաստակավոր գործիչ» կոչումը։

1937– վախճանվել է գրող, արձակագիր Ատրպետը, որի գրվածքի հիման վրա  նկարահանվել է «Տժվժիկ» ֆիլմը։

1970-վախճանվել է դերասանուհի Օլգա Գուլազյանը։

1990 - Երևանի «Սասունցի Դավիթ» երկաթուղային կայարանում առավոտյան խորհրդային զինվորների և ազատամարտիկների բախումից զոհվել են 6 ազատամարտիկներ։

1992-Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Ուրուգվայի հետ։

1993-Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Մալթայի հետ։

1998 –վախճանվել է կոմպոզիտոր Ղազարոս Սարյանը։

2002- Երևանում սկսել է Հայաստան - սփյուռք երկրորդ խորհրդաժողովը:

2004-ամերիկահայ մեծահարուստ Քըրք Քըրքորյանին և աշխարհահռչակ երգիչ Շառլ Ազնավուրին Հայաստանի նախագահի հրամանագրով շնորհվել է «Հայաստանի Ազգային հերոս» բարձրագույն կոչումը:

2008-Ֆրանսիան մոտ 25 միլիոն եվրո է հատկացրել Երևանի ջրամատակարարման համակարգի բարելավման և մաքրման համար:

2017-  լիբանանցի անվանի քանդակագործ Նադիմ Քարամի «Երեք փիղ» կոմպոզիցիան տեղադրվել է Երևանի Սիրահարների այգում, փղերը խորհրդանշում են հիշողությունը և ընտանիքը:

2018-«Շիրակ» ֆուտբոլային ակումբի երկրպագուները փակել են Գյումրի-Երևան ճանապարհը պահանջելով Ռուբեն Հայրապետյանի հրաժարականը։

2020- վախճանվել է կոմպոզիտոր, դիրիժոր Վլադիմիր Գազարյանը:

2021-Գեղարքունիքի սահմանային գոտում, ինժեներական աշխատանքներ կատարելիս, ադրբեջանցի զինծառայողները շրջափակել եւ գերեվարել են վեց հայ զինծառայողի։

-հրաժարական է տվել արտաքին գործերի նախարար Արա Այվազյանը:

ԱՇԽԱՐՀՈՒՄ

1332 –ծնվել է  թունիսցի մուսուլման պատմաբան, փիլիսոփա, սոցիալական մտածող Իբն Խալդուն։

1525 —վախճանվել է գերմանացի հումանիստ և տեսաբան, գյուղացիական ապստամբության ղեկավար Թոմաս Մյունցերը։

1647 —ԱՄՆ-ի Մասաչուսեց նահանգում մահապատժի է ենթարկվել (կախաղան է բարձրացվել) ամերիկայի առաջին վհուկը՝ Աչա Յանգը։

1679 —Անգլիայում ընդունվել է Habeas Corpus Act-ը, որը անհատի իրավունքների պահպանումը երաշխավորող օրենք է։

1703 - Պետրոս Մեծ ցարը հիմնադրել է Սանկտ Պետերբուրգը։

1794 —Ռուսաստանի կայսրուհի Եկատերինա 2-րդը հաստատել է Հադժիբում նոր քաղաք-նավահանգիստ ստեղծելու որոշումը, հաստատել է ապագայում Օդեսա անվանված քաղաքի գլխավոր հատակագիծը։

1831 —Նոր Մեքսիկայում Վայրի Արևմուտքի հետազոտող Ջորջ Սմիթը սպանվել է իր հնդկացի ուղեկցորդների կողմից։

1840 – վախճանվել է իտալացի վիրտուոզ ջութակահար Նիկոլո Պագանինին։

1844 —ուղարկվել է առաջին հաղորդագրությունը Մորզեի այբուբենով։

1877 –ծնվել է ամերիկացի պարուհի Այսեդորա Դունկանը։

1883 - Ռուսաստանում թագադրվել է Ալեքսանդր 3-րդ ցարը:

1887 –ծնվել է լեհական ծագումով ամերիկացի ֆիզիկոս և քիմիկոս Կազիմիր Ֆայանսը։

1894-ծնվել է խորհրդային և ռուսական թատրոնի և կինոյի դերասանուհի Վերա Օռլովան։

1895 —անգլիացի գյուտարար Բիրտ Ակրեսը արտոնագրել է կինոպրոեկտորը։

1905 —սկսվել է Ցուսիմյան ճակատամարտը, որի ժամանակ ռուսական նավատորմը ջախջախիչ պարտություն է կրել ճապոնիական կայսերական նավատորմի կողմից։

1910 –վախճանվել է գերմանացի մանրէաբան Ռոբերտ Կոխը։

1912 –ծնվել է ամերիկացի վիպասան և կարճ պատմվածքներ գրող Ջոն Չիվերը:

1916 —ԱՄՆ-ի նախագահ Վուդրո Վիլսոնը կոչ է արել պատերազմից հետո ստեղծել Ազգերի լիգա։

1921 —Աֆղանստանը դարձել է անկախ պետություն։

1930 —Ռիչարդ Դրյուն արտոնագրել է  «թափանցիկ կպչուն ցելլոֆանային ժապավենը»՝ սկոչը, որը պետք է օգտագործվեր ավտոմեքենաների ապակիները ներկման ժամանակ պահպանելու համար։

1937– շահագործման է հանձնվել Սան-Ֆրանցիսկոյի  Ոսկե Դարպասներ կամուրջը։

1941– Մեծ Բրիտանիայի թագավորական ռազմածովային ուժերը խորտակել են գերմանական «Բիսմարկ» նավը։

1960 - Թուրքիայում տեղի է ունեցել ռազմական հեղաշրջում։

1964– վախճանվել է Հնդկաստանի ազգային ազատագրական պայքարի առաջնորդ Ջավահարլալ Ներուն։

 —սկսվել է քաղաքացիական պատերազը Կոլումբիայում։

1971 —103 հազար հանդիսատեսների ներկայությամբ կայացել է հանրահայտ ֆուտբոլային դարպասապահ Լև Յաշինի հրաժեշտի խաղը։

1994- քսանհինգ տարվա վտարումից հետո Ռուսաստան է վերադարձել Ալեքսանդր Սոլժենիցինը։

Կ. Խաչիկյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular