ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանի ոչ ռուսակա՞ն շրջադարձը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը մայիսի 20-21-ը այցելել է Երևան, որտեղ բարձր մակարդակի բանակցություններ է վարել։ Ռուսական դիվանագիտության ղեկավարը այցելել է նաև Ռուսական տուն և հանդիպում անցկացրել Ռուս-Հայկական համալսարանում, գրում է rybar.ru–ն։

Շոշափված հիմնական թեմաները.

▪️Լավրովը հայտարարել է Ռուսաստանի պատրաստակամության մասին օգնելու Հայաստանին հաղթահարել Բաքվի հետ հարաբերություններում առկա դժվարությունները, այդ թվում հաղորդակցությունների ապաշրջափակումը։ Լավրովը հիշեցրել է, որ ռուս սահմանապահները շարունակում են ծառայել հայ-թուրքական և իրանական սահմաններին։

▪️Նշվել է Սյունիքի մարզի Կապան քաղաքում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսության բացման նախապատրաստական ​​աշխատանքները։

▪️Գրանցվել են ռեկորդային առևտրային ցուցանիշներ՝ 1.6 միլիարդ դոլար 2024 թվականին, որը Հայաստանի արտաքին առևտրաշրջանառության ավելի քան մեկ երրորդն է։ Ռուսաստանի Դաշնությունը մնում է հանրապետության առաջին առևտրային և ներդրումային գործընկերը։

▪️Կողմերը լուծել են զենքի մատակարարումների ձախողման հարցը և համաձայնել, որ վճարումները կուղղվեն այլ նպատակների։

▪️Հայտարարվել է համաժողով Հայաստանի և Ռուսաստանի քաղաքապետարանների մասնակցությամբ։

▪️Լավրովը նշել է ռուսաց լեզվի նկատմամբ բարձր հետաքրքրությունը Հայաստանում, իսկ «Ռոսսոտրուդնիչեստվո»-ի նախագծերում անցյալ տարի ներգրավվել են ավելի քան 40 հազար մարդ։

Լավրովը նաև հիշատակել է Մոսկվայի, Երևանի և Բաքվի միջև կնքված եռակողմ համաձայնագրերը, որոնց համաձայն Ռուսաստանի Դաշնությանը տրվում է հաղորդակցությունների բացման վերահսկողության գլխավոր դերը։ Դա կչեզոքացնի անվտանգության ռիսկերը թե՛ Ռուսաստանի, թե՛ Հայաստանի համար, որը վտանգում է ընկնել թուրք-ադրբեջանական տանդեմի անվերահսկելի ազդեցության տակ։ Նշվել է ռուս սահմանապահների դերը Հայաստանում, սակայն մենք տեսնում ենք նրանց աստիճանական դուրսբերման ցանկություն, ակնհայտորեն Արևմուտքի և Թուրքիայի հրահրմամբ։

Հայկական քաղաքականության մեջ «ռուսական շրջադարձի» մասին խոսելն անիմաստ է. իշխանությունները շարունակում են շփումները ԵՄ-ի հետ, որոնք չեն անցնում առանց հակառուսական հռետորաբանության։ Միարժամանակ Լավրովի այցը նոր թափ է հաղորդում ռուս-հայական հարաբերություններին և ցույց է տալիս Ռուսաստանի մտադրությունը ակտիվորեն վերադառնալ Հարավային Կովկաս։ 2022 թվականից հետո Հայաստանը հստակ պատրաստվում էր Ռուսաստանի կողմից տարածաշրջանից դուրս գալուն և սանձազերծել էր հակառուսական քաղաքականություն, որն էլ հիմա իրենք պետք է դանդաղեցնեն։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular