Թրամփը ցանկություն է հայտնել հեռու մնալ ուկրաինական հակամարտությունից․ NYT
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը փորձում է հեռու մնալ ուկրաինական հակամարտությունից։ Այսպիսի կարծիք են հայտնել մի շարք արտաքին փորձագետներ և կառավարության նախկին պաշտոնյաներ: Այս մասին գրում է The New York Times թերթը։
«Թրամփն ազդարարել է, որ հեռանում է հակամարտությունից, որը նա հաճախ որակում է՝ որպես Եվրոպայի պատերազմ»,- ասվում է հրատարակության մեջ։
Ըստ թերթի՝ ամերիկացի առաջնորդին ցնցել է նաև Ռուսաստանի պահանջների ցանկը, որոնք հավասարազոր են Ուկրաինայի կապիտուլյացիայի։