ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Զգուշացում վարորդներին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ճանապարհաշինական աշխատանքներով պայմանավորված՝ Մ-2 միջպետական ճանապարհի կմ181+250-կմ181+750 հատվածում՝ Սիսիանի տարածաշրջանի Ծղուկ բնակավայրի տարածքում, տեղադրվել է լուսացույց՝ ինտենսիվ երթևեկության պայմաններում շինաշխատանքները և տրանսպորտային միջոցների շարժը կարգավորելու նպատակով։

Այս մասին հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից։

Վարորդներին հորդորում են լինել ուշադիր և հետևել ճանապարհային անվտանգության կանոններին։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular