ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«BMW»-ն մոտ 4.5 մետրից հայտնվել է շինությունում, մեքենայի մեջ է եղել նաև սեփականատերը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Այսօր՝ մայիսի 27-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 02:00-ի սահմաններում Արաբկիր վարչական շրջանի Հրաչյա Քոչար փողոցի թիվ 210/11 հասցեում գործող ավտոլվացման կետում «BMW» մակնիշի ավտոմեքենան ավտոլվացման կետի աշխատակիցը շարժի է դրել, ինչից հետո ավտոմեքենան առաջ է ընթացել, կոտրել ավտոլվացման կետի եվրոթիթեղով պատը և մոտ 4.5 մետր բարձրությունից գլխիվայր ընկել է կիսակառույց շինության մեջ: 
 
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկի Շամշյանը, վթարի հետևանքով ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան: 
 
Սակայն ավտոմեքենայի մեջ է եղել նաև «BMW»-ի սեփականատերը: 
 
Պարեկային ծառայությունը պարզում է վիրավորների, «BMW»-ի և ավտոլվացման կետի սեփականատիրոջ ինքնությունը: 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular