ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ռոնալդուն երկրորդ մրցաշրջանն անընդմեջ Սաուդյան Արաբիայի առաջնության լավագույն ռմբարկուն է

ՍՊՈՐՏ

Ավարտվել է Սաուդյան Արաբիայի Պրոֆեսիոնալ լիգայի 2024/2025 մրցաշրջանի վերջինէ 34-րդ տուրի  հանդիպումը «Ալ-Ֆաթեհի» և «Ալ-Նասրի» միջև։ «Ալ-Ֆաթեհը» 3-2 հաշվով հաղթեց «Ալ-Նասրին»։

42-րդ րոպեին «Ալ-Նասրի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն բացեց հանդիպման հաշիվը։ Այս գոլը նրա կարիերայի 936-րդն էր։

Սաուդյան Արաբիայի առաջնությունում «Ալ Նասրը» զբաղեցրեց երրորդ տեղը։

Չեմպիոնը «Ալ-Իթիհադն» է, իսկ երկորդ տեղը զբաղեցրեց «Ալ-Հիլալը»։

Կրիշտիանու Ռոնալդուն 25 գոլով դարձավ առաջնության ամենաարդյունավետ ֆուտբոլիստը՝ երկրորդ մրցաշրջանն անընդմեջ։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular