ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Թրամփն ու Նեթանյահուն լարված հեռախոսազրույց են ունեցել Իրանի թեմայի շուրջ. Channel 12

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ու Իրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն լարված հեռախոսազրույց են ունեցել Իրանի  թեմայի շուրը, հայտնում է Times of Israel-ը՝ Channel 12 հեռուստաալիքին հղումով:

Ըստ հեռուստաալիքի՝ կողմերը չեն կարողացել լուծել իրանական խնդրի շուրջ ունեցած տարաձայնությունները։ Թրամփը Նեթանյահուին ասել է, որ ցանկանում է դիվանագիտական ​​լուծման հասնել իրանցիների հետ։

«Ես հավատում եմ լավ գործարք կնքելու իմ կարողությանը»,- ասել է ԱՄՆ նախագահը: Նա նաև ընդգծել է, որ շահագրգռված է համաձայնության հասնել, որը կծառայի երկու կողմերի շահերին:

Մայիսի 22-ին տեղի ունեցած զրույցի ընդհանուր տոնը, ինչպես հաղորդել է հեռուստաալիքը, հակասել է ավելի վաղ արված պաշտոնական հայտարարություններին, որոնց համաձայն՝ առաջնորդներն ավարտել են իրենց հեռախոսազրույցը փոխըմբռնման հիման վրա:

Հայտնի է, որ Իսրայելի վարչապետն Իրանին հարվածելու կողմնակից է:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular