ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Վերջին զանգի համերգին կռվել են, հետո եկել «կալցեվոյ»՝ «ռազբիրատի»․ մանրամասներ՝ Վեդիի ողբերգական դեպքից

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Վեդիում անչափահասների միջեւ վիճաբանությունը սկսվել է Վերջին զանգին նվիրված համերգի ժամանակ, այնուհետեւ դեռահասները վեճը շարունակել են կայարանամերձ տարածքում։

NEWS.am–ին Վեդիի բնակիչները պատմեցին, որ սպանվածը պայմանագրային էր։

«Համերգի ժամանակ կռվել են, հետո եկել են «կալցեվոյ»՝ ռազբիրատի, սպանված Ալիկ Հակոբյանն ու սպանության մեջ մեղադրվողն ընկերներ են եղել, կռիվը երեխաների համար է եղել, պատահական է դեպքն եղել։ Ասում են՝ շատ մոտ ընկերներ են եղել։ Վերջին զանգի համար համերգ է եղել, էնտեղ են վիճել, թե ինչ է եղել, չգիտենք։ Երկու ընտանիքներն էլ ատ լավ ընտանիքներ են, երեխեք են, կկռվեն էլ, կբարիշեն էլ, ինչի՞ են ծնողները խառնվել»,– ասաց բնակիչներից մեկը։

Սպանված Ալիկ Հակոբյանը, ըստ տեղեկությունների, պայմանագրային էր։ Վիրավորում ստացած անչափահասը ոստիկանության աշխատակցի որդի է։ Մեր տեղեկություններով, սպանության եւ սպանության փորձի դեպքով 7 անձ է ձերբակալվել։

Ձերբակալվածների մեջ են նաեւ սպանություն կատարած անձը և սպանվածի որդին:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular