ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ֆրանսիայի խորհրդարանն ընդունել է էվթանազիայի մասին օրենքը

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ֆրանսիայի խորհրդարանը մեծամասնությամբ ընդունել է էվթանազիայի և պալիատիվ խնամքի մասին օրինագծերը։ Այս մասին գրում է Ouest France հրատարակությունը։

Ֆրանսիայի Ազգային ժողովի 305 անդամներ հանդես եկան բժիշկների օգնությամբ կամավոր ինքնասպանության օգտին, մինչդեռ 199 անդամներ դեմ արտահայտվեցին դրան։ Հաստատումից հետո օրինագծերն ուղարկվեցին Սենատ՝ Ֆրանսիայի խորհրդարանի վերին պալատ։

Ընդդիմադիր  հանրապետական ​​Ֆիլիպ Ժուվենը ենթադրել է, որ նոր օրենքը կարող է դեպրեսիայով տառապող մարդկանց մահվան եզրին հասցնել, քանի որ նրանք «ազատ չեն» սեփական որոշումներ կայացնելու հարցում։

Էվթանազիայի մասին օրենսդրությունն այժմ ուժի մեջ է  Բելգիայում , Նիդեռլանդներում և Կանադայում։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular