ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մոսկվայում սաստիկ շոգ է սպասվում

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Չորեքշաբթի և հինգշաբթի՝ մայիսի 28-ին և 29-ին,  Մոսկվայում սպասվում է սաստիկ շոգ։ Այս մասին հաղորդում է «Ինտերֆաքս»-ը՝ հղում անելով Մոսկվայի Արտակարգ իրավիճակների նախարարության գլխավոր վարչության հաղորդագրությանը ։

«Մայիսի 28-ի և 29-ի ցերեկային ժամերին Մոսկվայի որոշ հատվածներում սպասվում է սաստիկ շոգ, օդի առավելագույն ջերմաստիճանը կկազմի 30 աստիճան և ավելի», - ասվում է Արտակարգ իրավիճակների նախարարության հաղորդագրության մեջ։

Փրկարարները կոչ են անում մոսկվացիներին և մայրաքաղաք այցելողներին չափազանց երկար չմնալ արևի տակ, գլխարկներ կրել, խուսափել գերտաքացումից և ավելի հաճախ ջուր խմել։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular