ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ծանոթ ու միաժամանակ անհայտ … էվերկլեր լիկյոր

ՖՈՏՈ

Աշխարհի ամենաթունդ խմիչքներից մեկը արգելված է վաճառել ԱՄՆ 13 նահանգներում։ Դա աշխարհի «ամենամահաբեր» կոկտեյլների հիմքն է հանդիսանում և այդ խմիչքն է Գինեսի ռեկորդակիր Everclear լիկյորը:

Լիկյորները առաջացել են միջնադարում որպես փիլիսոփայական քարը փնտրող ալքիմիկոսների փնտրտուքների կողմնակի արտադրանք։ Հենց այդ ժամանակ էլ ի հայտ են եկել տարբեր խոտաբույսերից ու մրգերից պատրաստված հայտնի լիկյորները, որոնք հաճախ կրում էին կրոնական օրդենների անուններ, օրինակ է գոյություն ունեցող հնագույն լիկյորներից մեկը՝ Բենեդիկտյանը։ Լիկյորներն ի սկզբանե արտադրվել են որպես բուժիչ պատրաստուկներ։ Բայց աշխարհագրական մեծ հայտնագործությունների դարաշրջանում լիկյորները կորցրել են իրենց բուժիչ նշանակությունը։ Դրանք սկսել են պատրաստվել մեծամասամբ տարբեր մրգերից ու հատապտուղներից և մատուցվել որպես մարսողություն խթանման միջոցներ։ 20-րդ դարում էլ լիկյորների ալկոհոլի պարունակությունը նվազեցվել է մինչև 20%–ի, և դրանք ձեռք են բերել կանանց ըմպելիքի համբավ։

Լիկյորների այս պատմության մեջ մի փոքր սուզվելուց հետո բնական հարց է առաջանում. ինչո՞ւ է էվերկլերը համարվում լիկյոր: Դա պարզապես այն պատճառով է, որ արտադրողը կտրականապես խորհուրդ չի տալիս խմել այդ ըմպելիքն իր մաքուր տեսքով և այն ներկայացնում է որպես կոկտեյլների, թուրմերի և այլ ավելի «մարդկային» լիկյորների հիմք: Բանն այն է, որ այդ լիկյորի ալկոհոլի պարունակությունը հասնում է 95%-ի։ Ճիշտ է, 13 նահանգներում դրա թնդությունը պահանջվում է իջեցնել մինչև 75%: Բուն Ամերիկայում Everclear-ը հսկայական ժողովրդականություն է ձեռք բերել որպես կոկտեյլների հիմք: Բայց իհարկե, պետք չէ կարծել, որ դա սովորական սպիրտ է։ Everclear-ը չունի ընդգծված համ կամ հոտ, այդ իսկ պատճառով էլ բարմենները սիրում են այն: Բայց էվերկլերի նման փափկությունը ձեռք է բերվում բազմաթիվ մաքրումների, բարձրորակ հումքի, ինչպես նաև որոշ գաղտնիքների միջոցով, որոնք արտադրողը, բնականաբար, չի բացահայտում:

Այդ լիկյորն իրականում հայտնվել է Գինեսի ռեկորդների գրքում որպես ամենաթունդ ալկոհոլային խմիչքը, քանի որ ունի 95% ալկոհոլ կամ նույնն է 190 աստիճան: Ներկայումս էլ դեռ շատերն են Everclear-ը համարում թնդագույններից թնդագույնը, չնայած դա ճիշտ չէ: Նա իր առաջնայնությունը պահպանել է միայն լիկյորների մեջ։ Ընդհանուր առաջատարը Spiritus-ն է՝ լեհական խմիչքը: Այդ օղին (համենայնդեպս լեհերը դրան օղի են անվանում) 192 աստիճան պարունակությամբ 96%–ոց մաքուր ալկոհոլ է: Ինչպես Everclear-ի դեպքում, անհասկանալի է, թե արդյո՞ք կան այնպիսի կենդանի մնացած մարդիկ, ովքեր օգտագործել են Spiritus-ը իր մաքուր տեսքով:

Կ. Խաչիկյան

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular