ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Չինաստանն առաջին անգամ փորձարկել է բազմակի օգտագործման հրթիռ (տեսանյութ)

ՎԻԴԵՈ

Չինական Space Epoch (SEPOCH) հրթիռային ստարտափը հաջողությամբ իրականացրել է Yuanxingzhe-1 (XZY-1) հեղուկ թթվածնով/մեթանի վառելիքով բազմակի օգտագործման հրթիռի՝ Չինաստանի համար առաջին փորձնական թռիչքը: Այս մասին ընկերությունը հայտարարել է հինգշաբթի՝ մայիսի 29-ին։

Արձակումն իրականացվել է արևելյան Չինաստանի Շանդուն նահանգի Հայյան քաղաքի ափերի մոտ գտնվող ծովային արձակման կայանից:

Չժանգոտվող պողպատից հրթիռը՝ 26,8 մետր բարձրությամբ, 4,2 մետր տրամագծով և 57 տոննա քաշով, իրականացրել է 125 վայրկյան տեւողությամբ թռիչք: Այն հասել է մոտ 2,5 կմ բարձրության՝ ամբողջ թափով բարձրանալու ժամանակ: Այնուհետև հրթիռը կանգնել է ծովի մակերևույթի վերևում, ապա՝ մեղմորեն ուղղահայաց իջել ջրի վրա:

Թռիչքի տվյալների վերլուծությունը հաստատել է, որ հրթիռը փորձարկման ընթացքում նորմալ է գործել, և փորձագետները հայտարարել են, որ վայրէջքը հաջող է եղել:

Անցյալ տարի Space Epoch-ը պայմանագիր է ստորագրել Alibaba Group-ի հետ՝ էքսպրես ապրանքներ առաքելու ամբողջ աշխարհում՝ օգտագործելով բազմակի օգտագործման հրթիռներ:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular