ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ԱԺ ՔՊ խմբակցությանը հրահանգվել է՝ մարտական պատրաստության գալ․ «Հրապարակ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Հրապարակ» թերթը գրել է․

ԱԺ ՔՊ խմբակցությանը հրահանգվել է՝ մարտական պատրաստության գալ․ հունիսի 4-ից ԱԺ հանձնաժողովներում քննարկվելու է 24 թ․ բյուջեի կատարողականը, որին 2 շաբաթ ժամկետ է հատկացված։ Նրանց հանձնարարվել է ոչ այնքան Փաշինյանի կառավարության արած-չարածը ներկայացնել, որքան նախկինի հետ համեմատել եւ քննարկումը վերածել նախկինների դեմ հերթական արշավի։

Բացի այդ՝ ՔՊ-ում ոմանք, ատամները սրած, սպասում են, որ իրար վրա «բոչկա գլորեն»։ Հունիսը ՔՊ-ականների համար ծանր ամիս է լինելու, կատարողականին հաջորդող շաբաթն էլ նստաշրջանի վերջին հերթական նիստերն են, որի ավարտից հետո ՔՊ-ում 1-2 արտահերթով օրակարգում մնացած նախագծերը կընդունեն եւ կգնան արձակուրդ: Թեեւ բոլորն անհանգիստ են, որովհետեւ առջեւում սեպտեմբերյան համագումարն է եւ ՔՊ վարչության ինտրիգային ընտրությունները։

Այնպես որ, ամառն իսկապես թեժ է լինելու ՔՊ-ում։

Մանրամասները թերթի այսօրվա համարում։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular