ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հրդեհ` Բերքանուշ գյուղում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Մայիսի 31-ին, ժամը 02:26-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բերքանուշ գյուղի Չարենցի փողոցում անասնագոմ է այրվում։ Այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Բերքանուշ գյուղի Չարենցի փողոցում գտնվող նախկին անասնագոմում ( մոտ 150 քմ):

Հրդեհը մեկուսացվել է ժամը 03։23-ին, մարվել՝ 04։17-ին: Այրվել են տանիքի  կառուցատարրերից մոտ՝ 50 քմ և պահեստավորած գույք։

Հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի հարակից շինություններ:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular