ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՌԴ-ն հայտնել է՝ պայթեցվել են Բրյանսկի և Կուրսկի շրջանների երկաթուղային կամուրջները. կան զոհեր և տուժածներ

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

ՌԴ Քննչական կոմիտեն հայտնել է, որ կիրակի գիշերը տեղի ունեցած պայթյունների հետևանքով երկու կամուրջ է փլուզվել Բրյանսկի և Կուրսկի շրջաններում։

Բրյանսկի մերձակայքում, երկաթուղային գծի վրա ճանապարհային կամրջի փլուզումից հետո, Մոսկվա մեկնող մարդատար գնացքը դուրս է եկել ռելսերից. յոթ մարդ զոհվել է, տասնյակ մարդիկ վիրավորվել են։ Բացի այդ, Կուրսկի շրջանում երկաթուղային կամուրջը փլուզվել է բեռնատար գնացքի վրա, ինչի հետևանքով երեք մարդ վիրավորվել է։

552.jpg (103 KB)

Վերջին տվյալներով՝ Բրյանսկի մարզում երկաթուղային գծերի վրա կամրջի փլուզման հետևանքով 47 մարդ գտնվում է հիվանդանոցներում, այդ թվում՝ երեք երեխա, Տելեգրամի ալիքում հայտնել է Բրյանսկի շրջանի ղեկավար Ալեքսանդր Բոգոմազը։

Առավոտյան նահանգապետը հաստատել է անվտանգության ուժերին մոտ կանգնած աղնյուրներից ստացված հաղորդագրությունները, որ կամուրջը փլուզվել է պայթեցման հետևանքով։

«Մայրուղու կամրջի վրա պայթյուն է տեղի ունեցել, երբ գնացքը շարժվելիս է եղել. դրանում 388 ուղևոր կար», - ասել է Բոգոմազը «Ռոսիա-24» հեռուստաալիքի եթերում:

553.jpg (73 KB)

Ավելի ուշ պայթյունի մասին տեղեկությունը հաստատել է ՌԴ Քննչական կոմիտեի պաշտոնական ներկայացուցիչ Սվետլանա Պետրենկոն։ Նա հայտարարել է, որ Բրյանսկի և Կուրսկի շրջաններում տեղի ունեցած պայթյունները «որակվում են որպես ահաբեկչություն»։

Մոսկվայի երկաթուղու գիշերը հրապարակված հաղորդագրության մեջ ասվում է, որ ժամը 22:44-ին Բրյանսկի շրջանի Պիլշինո-Վիգոնիչի միակողմանի հատվածում Կլիմովո քաղաքից Մոսկվա մեկնող թիվ 86 մարդատար գնացքի լոկոմոտիվը և վագոնները դուրս են եկել ռելսերից «տրանսպորտային գործունեությանը ապօրինի միջամտության հետևըանքով ճանապարհային կամրջի վերնաշենքի փլուզման պատճառով»:

Երկաթուղային ընկերությունը չի հստակեցրել, թե ինչ միջամտություն է տեղի ունեցել, սակայն նման ձևակերպում նախկինում կիրառվել է երկաթուղիներում պայթյունների դեպքում։

Ուժայիններին մոտ կանգնած Baza եւ Shot Տելեգրամ-ալիքները ևս գիշերը գրել են, որ կամուրջը փլուզվել է պայթյունի հետևանքով։

Նահանգապետի խոսքով՝ ուղևորները, որոնք չեն տուժել, տեղափոխվել են Բրյանսկի երկաթուղային կայարան։ Պահուստային գնացք է ուղարկվել Մոսկվա, հաղորդում է Մոսկվայի երկաթուղին։

555.jpg (152 KB)

Փլուզված կամրջով անցնող Ա-240 ավտոճանապարհի երթևեկությունը դադարեցվել է։

Փլուզման պահին կամրջի վրա եղել է Miratorg ընկերության ծանր բեռնատարը։ Վարորդը բուժօգնություն է ստանում, գրում է РБК-ն՝ ագրոարդյունաբերական ընկերության մամուլի ծառայությանը հղումով։

Կլիմովո քաղաքը և Կլիմով կայանը գտնվում են Բրյանսկի շրջանի հարավ-արևմուտքում՝ Ուկրաինայի հետ սահմանի մոտ։ Երթուղու այն հատվածը, որտեղ երկաթուղին ու կամուրջը փլուզվել են, գտնվում է Բրյանսկի մոտ, որտեղ գնացքը պետք է կանգներ ժամը 23։00-ից հետո։

554.jpeg (85 KB)

«Այս գիշեր Ժելեզնոգորսկի շրջանի Տրոսնա-Կալինովկա մայրուղու 48-րդ կմ-ում կամուրջ է փլուզվել, երբ շարժվում էր բեռնատար լոկոմոտիվը»,- Տելեգրամի իր ալիքում գրել է Կուրսկի շրջանի նահանգապետ Ալեքսանդր Խինշտեյնը։

Նրա խոսքով՝ բեռնատար գնացքի մի մասն ընկել է կամրջի տակ գտնվող ճանապարհի վրա։ Հրդեհվել է լոկոմոտիվը, վարորդներից մեկը ոտքի վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց։

Ավելի ուշ Քննչական կոմիտեից հաստատել են, որ այս միջադեպը նույնպես տեղի է ունեցել պայթյունի հետևանքով։

«Միջադեպի հետևանքով տուժել են վարորդը և նրա երկու օգնականները»,- ասել է Քննչական կոմիտեի ներկայացուցիչ Պետրենկոն։

556.jpg (215 KB)

Կամուրջի տակի ճանապարհը արգելափակված է, հավելել է Խինշտեյնը։

Կիրակի առավոտյան տեղեկություններ են ստացվել  երկաթուղային տրանսպորտում ևս մեկ միջադեպի մասին։

Ուկրաինայի ՊՆ գլխավոր հետախուզական վարչությունը (ԳՈՒՌ) պնդում է, որ մայիսի 31-ի գիշերը ՌԴ իշխանությունների վերահսկողության տակ գտնվող Զապորոժիայի շրջանի Մելիտոպոլի շրջանի Յակիմովկա գյուղի մոտ բեռնատար գնացք է պայթեցրել։

557.jpg (45 KB)

Հաղորդագրության մեջ ասվում է, թե գնացքը ռազմական է եղել և շարժվել դեպի Ռուսաստանի հսկողության տակ գտնվող Ղրիմ։

«Երկաթուղային գծի վրա տեղի ունեցած պայթյունի հետևանքով գնացքը վառելիքի տանկերով և բեռնատար վագոններով դուրս է եկել ռելսերից»,- հայտնել են ԳՈՒՌ-իցև հավելել, թե պայթյունի հետևանքով խափանվել է ռուս զինվորականների «առանցքային նյութատեխնիկական զարկերակը» Զապորոժիայի շրջանի և Ղրիմի՝ ՌԴ հսկողության տակ գտնվող տարածքներում։

Նշենք՝ Ռուսաստանի իշխանությունները դեռ չեն մեկնաբանել Զապորոժիեի շրջանում գնացքի պայթյունի մասին տեղեկությունը:

558.png (778 KB)

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular