ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Երևանում բախվել են բեռնատարն ու «Toyota»-ն. կան վիրավորներ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Երեկ՝ մայիսի 31-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 07:20-ի սահմաններում Թևոսյան փողոցի 12/5 հասցեի դիմացի ճանապարհահատվածում բախվել են Արմավիրի մարզի բնակիչ 43-ամյա Ցոլակ Թ.-ի վարած «SHACMAN» մակնիշի բեռնատարն ու Երևանի բնակիչ 57-ամյա Արա Ա.-ի վարած «Toyota» մակնիշի ավտոմեքենան։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով «Toyota»-ի վարորդն ու նրա ուղևորներ՝ Երևանի բնակիչներ 19-ամյա Նորայր Ա.-ն, 43-ամյա Աիդա Ղ.-ն և 20-ամյա Շուշան Ս.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկ Արմեն Ավետիսյանն ու կրտսեր պարեկ Բաբկեն Սարգսյանը։

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել են ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք։

Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի մեղավորը եղել է բեռնատարի վարորդը, ով չթույլատրելի հատվածով փորձել է անցնել փողոցը ինչն էլ դարձել է վթարի պատճառը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular