ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Փաշինյանն ընդդեմ Հայ եկեղեցու՞»

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Նիկոլ Փաշինյանը և նրա կինը՝ Աննա Հակոբյանը, իրենց սոցցանցերի էջերում գրառումներ են կատարել Հայ եկեղեցու ներկայացուցիչների հասցեին ուղղված նսեմացնող և անպարկեշտ արտահայտություններով։ Նախորդ օրն էլ կառավարության նիստում Փաշինյանը հայկական եկեղեցիները համեմատել էր չուլանների հետ, գրում է vestikavkaza.ru–ն։

Իսկ ընդհանրապես Փաշինյանը և Հայ եկեղեցին միմյանց չէին սիրում գրեթե այն պահից, երբ առաջինը ստանձնեց վարչապետի պաշտոնը։ Նա երբեք չի վստահել քահանաներին կասկածելով նրանց նախորդ իշխանությունների հետ համագործակցելու մեջ։ Եկեղեցին արհամարհանքով էր նայում երեկվա փողոցային տրիբունին, որի ելույթները լի էին պոպուլիզմով և անվերջ խոստումներով։ Միայն մեկ անգամ Փաշինյանի կուսակցության և եկեղեցու շահերը հատվեցին, երբ իր ժողովրդականության գագաթնակետին վարչապետը հայտարարեց աղմկոտ գովազդային PR արշավի մասին այն անվանելով «համահայկական գաղափար» հույս ունենալով իր կողմը գրավել հոգևորականությանը։ Հետո պառակտում տեղի ունեցավ 2020 թվականի աշնանից հետո, երբ Էջմիածինը պահանջեց Փաշինյանի հրաժարականը և քննադատեց նրան պատերազմում պարտվելու համար։ Այդ ժամանակվանից ի վեր Փաշինյանը և եկեղեցին լավագույն դեպքում անտեսել են միմյանց։

Բայց ինչո՞ւ է Փաշինյանը հիմա դեմ արտահայտվում Հայ եկեղեցուն։ Հայոց եկեղեցին զգալի ազդեցություն ունի հասարակության սոցիալ-քաղաքական տրամադրությունների վրա։ Փաշինյանի քաղաքականության նկատմամբ անվստահությունն արտացոլվել է ամենաանսպասելի քաղաքական նախագծերից մեկում, որը հայտնի է որպես «Տավուշը հանուն հայրենիքի», որը գլխավորում է Տավուշի թեմի արքեպիսկոպոս Բագրատ Գալստանյանը։ Եթե Հայաստանում խորհրդարանական ընդդիմությունն է համարվում  ամենակազմակերպվածը, ապա Գալստանյանի ընդդիմությունն ամենազանգվածայինն է, նրա կողմնակիցների ճշգրիտ թիվն անհայտ է, քանի որ դա ինքնաբուխ շարժում է: Իրականում բոլոր հավատացյալ հայերն են կազմում եկեղեցու ընտրական բազան և, հետևաբար, բացասական վերաբերմունք ունեն Փաշինյանի նկատմամբ։

Որպես փորձառու քաղաքական գործիչ Փաշինյանը հասկանում է ինքնաբուխ շարժումների ուժը, քանի որ հենց փողոցային բողոքի ցույցերն են օգնել նրան իշխանության գալ 2018 թվականին: Ներկայումս Փաշինյանին «փողոցը» չի աջակցում, իսկ հայ հոգևորականությունը նրան ուղղակիորեն մեղադրում է հայատյացության և հայկական ժառանգությունը, մշակույթը և ինքնությունը պաշտպանելու անկարողության մեջ: Վարչապետի կողմից հարևան պետությունների հետ հաշտեցման ուղղությամբ ձեռնարկված յուրաքանչյուր քայլ Հայաստանում ընկալվում է որպես ազգային շահերի դավաճանություն: Եկեղեցին պնդում է, որ Փաշինյանը հրաժարական տա և անհետանա հայկական քաղաքական տարածքից: Ներկայումս Հայ եկեղեցին այն միակ իրական խոչընդոտն է, որը խանգարում է վարչապետին և նրա թիմին քաղաքական դիվիդենտներ քաղել խաղաղության գործընթացի և Սահմանադրության փոփոխությունների թեմայով առաջիկա քարոզարշավից: Հնարավոր է, որ Փաշինյանի կողմից Եկեղեցու դեմ պայքարում կիրառվող մեթոդները նրա ռազմավարության մասն են կազմում, որպեսզի հուզական բովանդակությամբ խթանմամբ սոցիալական ցանցերի ալգորիթմներն ակտիվացնելով Էջմիածնի խնդիրների վրա բացասական ուշադրություն գրավել փորձելով գրավեն ամբողջ տեղեկատվական դաշտը։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular