ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փաշինյան-Ադրբեջան տանդեմը թիրախավորել է Հայ առաքելական եկեղեցին. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Նիկոլ Փաշինյանն իր քպականներով հակաեկեղեցական արշավի հերթական «արարն» է սկսել: Արշավ, որի սկիզբը դրվել է 2018 թվականի իշխանափոխությունից անմիջապես հետո՝ մե՛րթ մոլեգին ուժգնությամբ, մե՛րթ իբր «ընդմիջում» տալով, բայց իրականում «տակից» պայքարելով ամեն ազգայինի, այդ թվում՝ ՀԱԵ դեմ: Հիմա նոր ուժգնությամբ ու նոր «մակարդակով» են վերսկսել հարձակումը: Այս թեման վերջին մի քանի օրերի ամենաթեժ քննարկվողներից մեկն է, որին անդրադարձել է նաև «Հանրապետության հրապարակ» տելեգրամյան ալիքը՝ մասնավորաբար գրելով, որ Փաշինյան-Ադրբեջան տանդեմը թիրախավորել է Հայ առաքելական եկեղեցին. «Հայ առաքելական եկեղեցու դեմ երկրի ներսում պայքարում են Փաշինյանն ու ՔՊ-ն, որոնց համար հայկական ավանդական արժեքները, պետական և կրոնական ինստիտուտները, Հայ առաքելական եկեղեցին խորթ են և ներքին թշնամի են։ ՔՊ-ն պայքարում է, ծաղրում է Հայ առաքելական եկեղեցուն, Կաթողիկոսին՝ դրանով սպասարկելով թուրք-ադրբեջանական տանդեմի շահերը, քանի որ Հայ առաքելական եկեղեցին այսօր կանգնած է Արցախի հարցի, Հայ դատի, Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման պայքարի պաշտպանության դիրքերում»:

Հեղինակները հիշեցնում են, որ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը Շվեյցարիայում վերջերս քննադատել է Թուրքիայի աջակցությամբ Ադրբեջանի ագրեսիան և Արցախի հայաթափումը, Արցախի հայության դեմ իրականացված էթնիկ զտումներն ու ցեղասպան գործողությունները։ Այսինքն, Հայ առաքելական եկեղեցին քննադատում է Փաշինյանի ռազմավարական դաշնակիցներին՝ Թուրքիային և Ադրբեջանին, ինչից հետո Փաշինյանն սկսում է իր ֆեյսբուքյան էջում ամենակեղտոտ բառապաշարով քննադատել, վիրավորել սրբազաններին, Հայ առաքելական եկեղեցին։

«Փաշինյանի գրառումները խոսում են այն մասին, որ նա շարունակելու է թիրախավորել Հայ առաքելական եկեղեցուն, Մայր Աթոռը և դրանով երկու խնդիր է կատարում։ Նախ՝ սպասարկում է Էրդողան-Ալիև տանդեմի շահերն ու իրականացնում է նրանց հրահանգները։ Երկրորդ՝ Փաշինյանը ցանկանում է գրավել Հայաստանի մոտ 350 հազարի հասնող աղանդավորականների և նրանց ընտանիքի անդամների ձայները։ Թիրախավորելով Հայ առաքելական եկեղեցուն՝ Փաշինյանը ցանկանում է շահել նաև աղանդավորականների աջակցությունը 2026 թ. ԱԺ ընտրություններում: Փաշինյանն ու թիմը կազմաքանդում են հայոց պետականության հիմնասյուները՝ Հայոց բանակը, Մայր Աթոռը և հայ-ռուսական կապերը։ Բանակը կրճատվում է, ընդունվում են օրենքներ, որոնք թույլ կտան փողով ազատվել բանակից. դրվում են հայոց բանակի կազմաքանդման, լուծարման և բարոյազրկման հիմքերը։ Երկրորդ՝ Մայր Աթոռը պայքարում է Արցախի, Գանձասարի և Դադիվանքի համար, ինչը ՔՊ-ի համար կարմիր գիծ է, քանի որ Բաքվից նրանց ընկերները կարող են բարկանալ փաշինյանական կլանի վրա։ Եվ երրորդ՝ հայ-ռուսական ռազմական դաշինքը հակակշիռ է թուրք-ադրբեջանական տանդեմին, և ՔՊ-ն կազմաքանդում է հայ-ռուսական ռազմավարական դաշինքը, որպեսզի Սյունիքի գրավումը Բաքվի կողմից ավելի դյուրին լինի»,-գրում են հեղինակներն ու հավելում, որ, այսպիսով, Փաշինյանն ու թիմը ոչնչացնում են հայոց պետականության հիմնասյուները երկրի ներսից՝ դրանով սպասարկելով Ալիևի՝ «Արևմտյան Ադրբեջան» կոնցեպտը։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular