ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ԱՄՆ դեսպանը հայտարարել է, որ ուկրաինական հակամարտության հարցում Թրամփի «համբերությունը սպառվել է»

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Անկարայում ԱՄՆ դեսպան Թոմ Բարաքը կարծում է, որ Թուրքիան կարող է կազմակերպել ԱՄՆ-ի, Ռուսաստանի, Թուրքիայի և Ուկրաինայի առաջնորդների քառակողմ հանդիպում՝ ուկրաինական հակամարտությունը լուծելու համար: Սակայն, միևնույն ժամանակ, ինչպես նա նշել է NTV-ին տված հարցազրույցում, ԱՄՆ նախագահ Թրամփի «համբերությունը սպառվել է» կարգավորման ժամկետների հարցում:

«Նախագահ Թրամփի համբերությունը սպառվել է։ Ընդհանուր առմամբ, չի կարելի ասել, որ նա շատ համբերատար է։ Թուրքիային գործընթացում ներգրավելու և մի շարք խնդիրների վերացման դեպքում կարող է տեղի ունենալ գագաթնաժողով։ Եվ կարծում եմ, որ մենք կարող ենք գտնել խնդրի լուծում, որը կբավարարի բոլորին», - ասել է դեսպանը։

Դիվանագետը նշել է, որ հնարավոր «գագաթնաժողովը պետք է լինի բովանդակալից»։ «Այնտեղ կայացված որոշումները պետք է լինեն արդյունավետ և պարունակեն անվտանգության երաշխիքներ։ Թուրքիան կարող է օգնել նեղացնել այն հարցերի շրջանակը, որոնք առաջնորդները պետք է քննարկեն՝ բոլոր կողմերի համար ողջամիտ լուծում գտնելու համար», - ասել է Բարաքը։

Հունիսի 2-ին Ստամբուլում Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունների միջև տեղի ունեցած բանակցությունների կապակցությամբ դեսպանը նշել է, որ, իր կարծիքով, «Թուրքիան կարող է կարևոր դեր խաղալ»։ «Այս անիմաստ պատերազմները աղետ են մեզ բոլորիս համար։ Թուրքիան համագործակցության ավանդույթ ունի Ռուսաստանի և Ուկրաինայի հետ, ինչը թույլ է տալիս նրան կառուցել կարևոր երկխոսություն», - ասել է դիվանագետը։

Երկուշաբթի  Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ կցանկանար Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու միջև հանդիպումը կազմակերպել թուրքական տարածքու: Նա նաև չի բացառել Թրամփի մասնակցությունը դրան։ Նա ընդգծել է, որ ջանքեր կգործադրի նման գագաթնաժողով կազմակերպելու համար։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular