ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կվարացխելիան կպարգևատրվի Սուրբ Գեորգիի Հաղթանակի շքանշանով

ՍՊՈՐՏ

Վրացի ֆուտբոլիստ Խվիչա Կվարացխելիան, որը «Պարի Սեն Ժերմեն»-ի կազմում Չեմպիոնների լիգայի եզրափակչում գրավել է Միլանի «Ինտեր»-ի դարպասը, կպարգևատրվի Սուրբ Գեորգիի Հաղթանակի շքանշանով, հայտնում է «Սպուտնիկ» գործակալության վրացական ծառայությունը:

Կվարացխելիան կստանա շքանշան՝ Չեմպիոնների լիգայի եզրափակչում հաղթանակի համար։ Այս մասին Վրաստանի վարչապետը հայտարարել է կառավարության նիստում։

«Մենք ունենք ավանդույթ, որ երբ մեր մարզիկները մեծ նվաճումներ են ունենում, մենք նրանց հանձնում ենք բարձրագույն պետական ​​պարգևները։ Կարծում եմ, որ Չեմպիոնների լիգայում հաղթանակը հենց այնպիսի հաջողություն է, որը արժանի է նման բարձր գնահատականի», - ասել է Իրակլի Կոբախիձեն։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular