ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ԱՄՆ-ում տղամարդ է ձերբակալվել Թրամփի նստավայր մտնելու փորձի համար

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

ԱՄՆ-ում ձերբակալել են մի տղամարդու, ով փորձել է մագլցել Ֆլորիդայում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի Մար-ա-Լագոյի նստավայրի ցանկապատը, հայտնում է CBS-ը՝ հղում անելով երկրի Գաղտնի ծառայության աղբյուրին։

Նշվում է, որ Գաղտնի ծառայության աշխատակիցները նրան ձերբակալել են «առանց միջադեպի» և հանձնել իրավապահներին։ Տղամարդը ոստիկաններին ասել է, որ մտադիր էր Թրամփի հետ խոսել «Ավետարանի մասին» և ամուսնանալ նրա 18-ամյա թոռնուհու հետ։

ԱՄՆ նախագահը միջադեպի պահին գտնվել է Վաշինգտոնում։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular