ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինձ դուր է գալիս Չինաստանի ղեկավարը, բայց նրա հետ պայմանավորվելը չափազանց դժվար է. Թրամփ

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իրեն դուր է գալիս Չինաստանի ղեկավար Սի Ծինփինը, բայց կարծում է, որ նրա հետ բանակցելը «չափազանց դժվար» է, գրել է ԱՄՆ ղեկավարը Truth Social սոցիալական ցանցում։

«Ինձ դուր է գալիս Չինաստանի ղեկավարը, միշտ էլ դուր է եկել և միշտ էլ դուր է գալու, բայց նա շատ անզիջում է և չափազանց դժվար է նրա հետ պայմանավորվելը», - գրել է Թրամփը։

Հունիսի 1-ին Սպիտակ տան Ազգային տնտեսական խորհրդի տնօրեն Քևին Հասեթը հայտարարել էր, որ Թրամփի և Սի Ծինփինի զրույցը սպասվում է առաջիկա շաբաթվա ընթացքում։ Մայիսի 30-ին ԱՄՆ նախագահը հայտարարել էր, որ ակնկալում է հեռախոսազրույց ունենալ Չինաստանի առաջնորդի հետ՝ Վաշինգտոնի և Պեկինի միջև ծագած առևտրային տարաձայնությունները լուծելու համար։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular