ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ozon Հայաստանը կմասնակցի «Երևանի գինու օրեր» փառատոնին՝ հատուկ ծրագրով. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ozon Հայաստանը կմաս նակ ց ի «Երևանի գինու օրեր» ամենամյա փառատոնին, որը կկայանա հունիսի 6-ից 8-ը՝ մայրաքաղաքի սրտում։ Բրենդին բնորոշ կապտավարդագույն գույներով տաղավարը կգործի ամեն օր՝ ժամը 16:00-ից մինչև 22:30՝ Մոսկով յան և Թումանյան փողոցների խաչմերուկի հարևանությամբ։ Այցելուներին սպասում են նվերներ, խաղեր և հնարավորություն՝ ծանոթանալու Ozon ծառայությանը։

Փառատոնի յուրաքանչ յուր հյուր կկարողանա ոչ միայն ուրախ և հետաքրքիր ժամանակ անցկացնել, այլև նվերներ ստանալ Ozon-ից։ Նախապատրաստված է ինտերակտիվ ժամանցային ծրագիր և մրցույթներ։ Տարածքում կտեղադրվի գունեղ ֆոտոզոնա, որտեղ հյուրերը կկարողանան լուսանկարվել, նշել Ozon Հայաստանի սոցիալական էջերը և նվեր ստանալ ընկերությունից։

Բացի այդ, փառատոնի տարածքում կաշխատի Ozon-ի թիմը, որին կարող են դիմել բոլոր այցելուները։ Ընկերության ներկայացուցիչները մանրամասն կպատմեն մարքեթփլեյսի աշխատանքի մասին, կօգնեն ներբեռնել բջջային հավելվածը և գրանցվել անձնական էջում։

«Առցանց գնումները վաղուց դարձել են շատ հայաստանցիների առօրյայի մի մասը։ Ozon-ը ձգտում է այդ առօրյան դարձնել ավելի վառ, իսկ գնումները՝ ոչ միայն հեշտ, այլև անմոռանալի՝ նման մի փոքրիկ տոնի, որին մենք բոլորս մասնակից ենք։ Սա նաև հիանալի հնարավորություն է հանդիպելու մեր հաճախորդներին՝ նրանց ոչ միայն լավ տրամադրություն, այլև հաճելի նվերներ փոխանցելու համար», — նշել է Ozon Հայաստանի գլխավոր տնօրեն Հայկ Կարապետյանը։

Ozon-ը բազմակատեգորիա մարքեթփլեյս է՝ զարգացած լոգիստիկ ցանցով: Ընկերությունը գործում է Ղազախստանում, Հայաստանում, Բելառուսում, Ռուսաստանում, Ղրղզստանում, Ուզբեկստանում, Ադրբեջանում, Վրաստանում, ինչպես նաև Չինաստանում և Թուրքիայում։ Հարթակում ներկայացված են ավելի քան 370 միլիոն ապրանքատեսակներ ավելի քան 20 կատեգորիաներում՝ գրքերից և հագուստից մինչև սննդամթերք և առողջապահական ապրանքներ: 58 միլիոն ակտիվ գնորդներ արդեն պատվերներ են ստանում Ozon-ի զարգացած լոգիստիկ ենթակառուցվածքի շնորհիվ, որը նաև թույլ է տալիս ավելի քան 600 հազար ձեռնարկատերերի իրենց ապրանքները վաճառել Ռուսաստանում և ԱՊՀ երկրներում։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular