ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ճապոնացի գիտնականները ստեղծել են պլաստիկ, որը կարող է լուծվել ծովի ջրում

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Ճապոնացի գիտնականները մշակել են պլաստիկ, որը կարող է լուծվել ծովի ջրում «մի քանի ժամվա ընթացքում». սա կարող է օգնել լուծել օվկիանոսների աղտոտման խնդիրը, հաղորդում է Reuters-ը։

Գործակալության տվյալներով՝ Ֆիզիկական և քիմիական հետազոտությունների ինստիտուտի և Տոկիոյի համալսարանի գիտնականները մշակել են պլաստիկ, որը «շատ ավելի արագ» է քայքայվում և հետքեր չի թողնում։

«Տոկիոյի մոտ գտնվող Վակո քաղաքի լաբորատորիայում թիմը ցույց տվեց, թե ինչպես պլաստիկի մի փոքրիկ կտորն անհետացավ աղի ջրով լի տարայի մեջ մեկ ժամ խառնելուց հետո», - ասվում է հոդվածում։

Նախագծի ղեկավար Տակուզո Աիդան ասել է, որ իրենց հետազոտությունը «մեծ հետաքրքրություն» է առաջացրել՝ հավելելով, որ պլաստիկը նույնքան ամուր է, որքան նավթի վրա հիմնված պլաստիկը, բայց միևնույն ժամանակ «ո՛չ թունավոր է, ո՛չ դյուրավառ և չի արտանետում ածխաթթու գազ»։

ՄԱԿ-ի շրջակա միջավայրի ծրագիրը կանխատեսում է, որ պլաստիկ աղտոտվածությունը կեռապատկվի մինչև 2040 թվականը, ինչի հետևանքով ամեն տարի 23-37 միլիոն տոննա թափոն կհայտնվի համաշխարհային օվկիանոսում։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular