ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Դիմեցի հոգեբանի, բայց հոգեբանն ինձ ավելի խճճեց ու հետո դժվար իրավիճակում հայտնվեցի». Արփի Գաբրիելյան

ՖՈՏՈ

«50 հարց - 50 պատասխան» հայտնի մարդկանց բացահայտող զրույցների շարքի շրջանակներում դերասանուհի, երգչուհի Արփի Գաբրիելյանն իր մասին նոր մանրամասներ է հայտնել:

Դերասանուհին պատմել է, որ իր ու Միհրան Ծառուկյանի վեճի հիմնական պատճառը կենցաղային հարցերն են:

«Հայտնի լինելու բացասական կողմն ինձ համար միայն այն է, որ, եթե տրամադրություն չունեմ և ուզում են ինձ հետ նկարվել, կամ օրինակ՝ խանութ չեմ ուզում գնալ... բայց դրա հետ էլ եմ հաշտ, չկա երևի հայտնիության բացասական կողմ»,- նշել է Արփին Գարբրիելյանը:

Նա նշել է, որ հոլիվուդյան հայտնի դերասանուհիներից իրեն հաճախ նմանեցնում են Անջելինա Ջոլիին:

Երգչուհին նշել է, որ հայ շոուբիզնեսի ներկայացուցիչներից շատ մտերիմ են Արսեն Սաֆարյանի հետ:

Հոգեբանի երբևէ դիմել եք հարցին՝ Արփին պատասխանել է.

«Դիմել եմ, բայց իզուր, որովհետև հոգեբանն ինձ ավելի խճճեց ու հետո ավելի դժվար իրավիճակում հայտնվեցի: Իհարկե, ոչինչ չունեմ հոգեբանների դեմ, բայց ես ինքս իմ հոգեբանն եմ»,- անկեղծացել է նա:

Արփի Գաբրիելյանը նշել է, որ տղամարդկանց մեջ առաջին հերթին գնահատում է հումորի զգացումը և առատաձեռնոթյունը: «Ինձ համար անընդունելի է տղամարդու՝ կնոջը չհարգելը»:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular