ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կքվեարկեմ Յամալի համար, որպեսզի նա ստանա «Ոսկե գնդակը». Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչ

ՍՊՈՐՏ

Եվրոպայի չեմպիոն Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Լուիս դե լա Ֆուենտեն 2025թ․ «Ոսկե գնդակի» քվեարկությունում ընտրելու է միայն իսպանացի ֆուտբոլիստների։

«Կքվեարկեմ Յամալի համար, որպեսզի նա ստանա «Ոսկե գնդակը»։ Նաեւ Ֆաբիան Ռուիսին եւ Պեդրիին կնշեմ։ Ինձ համար նրանք լավագույններն են։ Նրանք ունեն բոլոր արժանիքները, որպեսզի հավակնեն այդ մրցանակին։ Ես իմ ձայնը կտամ այդ խաղացողներին»,- Լուիս դե լա Ֆուենտեի խոսքը մեջբերում է Marca-ն։

Այս տարի «Ոսկե գնդակի» ֆավորիտներ են համարվում Չեմպիոնների լիգայի գավաթակիր ՊՍԺ-ի ֆրանսիացի հարձակվող Ուսման Դեմբելեն, Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնայի» բրազիլացի հարձակվող Ռաֆինյան ու Իսպանիայի հավաքականի հարձակվող Լամին Յամալը, նաեւ Անգլիայի չեմպիոն «Լիվերպուլի» եգիպտացի հարձակվող Մոհամեդ Սալահը։

Անցած տարի «Ոսկե գնդակին» արժանացել էր անգլիական «Մանչեսթեր Սիթիի» իսպանացի կիսապաշտպան Ռոդրին։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular