ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փաշինյանը ռեպրեսիաներ է պատրաստում հոգևորականների դեմ

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հայ առաքելական եկեղեցու դեմ Նիկոլ Փաշինյանի և գործող իշխանությունների սանձազերծած արշավը լուրջ խժդժություններ է առաջացրել նաև ուժային համակարգում։ Մարդիկ տասնամյակներ շարունակ աշխատել են ԱԱԾ-ում, ոստիկանությունում, նախընտրում են լքել իրենց աշխատավայրերը, քանի որ իրավապահներին հստակ հրահանգ է տրված գործողություններ սկսել բարձրաստիճան հոգևորականների դեմ։

Ընդհուպ, մեր տեղեկություններով խոսքը գնում է բարձրաստիճան հոգևորականների կալանավորման, ձերբակալման վերաբերյալ, ընդ որում, թիրախում Ամենայն Հայոց Կաթողիկոսն է։

Նիկոլ Փաշինյանն ինքը չի էլ հերքում, որ ուժայիններին հանձնարարել է կոմպրոմատներ գտնել բարձրաստիճան հոգևորականների դեմ, այժմ էլ իրավապահ համակարգին հստակ հանձնարարություն է տրված։ Ոոստիկանությունում սկսել են խոսել, որ արդեն նախկին ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանին ազատել են այս պատճառով։

Ոստիկանապետը, որ նվիրվածությամբ ծառայում էր Փաշինյանին, երկընտրանքի առաջ է կանգնել, նրան ուղիղ հարց են տվել, որ եթե ակցիաներ սկսեն բարձրաստիճան հոգևորականների դեմ, փորձեն ձերբակալել կամ կալանավորել, արդյոք պատրաստ կլինի՞ ղեկավարել նման գործողությունները, և Արամ Հովհաննիսյանն ուղիղ պատասխան Փաշինյանին չի տվել։ Դրանից հետո էլ ազատվել է աշխատանքից, իսկ նոր ոստիկանապետ նշանակվել է Լոռու մարզպետ, համոզված նիկոլական Արամ Ղազարյանը։

Այժմ գործող իշխանությունները ռեպրեսիաներ են պատրաստում հոգևորականների դեմ, ուստի իրավապահ համակարգում ներքին խռովություն է առաջացել, վերջին օրերին կադրային արտահոսք է սկսվել, շատերը չեն ցանկանում թաթախվել այս վերջնական ամոթալի և կեղտոտ արշավի մեջ։

Աննա Էլիզբարյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular