Կիևը զանգվածային հարձակման է ենթարկվել Ռուսաստանի կողմից․ կան զոհեր և ավերածություններ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
ՌԴ-ն գիշերը հարվածներ է հասցրել Լուցկին, Կիևին և Տեռնոպոլին․ կան բազմաթիվ վիրավորներ և զանգվածային ավերածություններ․ մայրաքաղաքում զոհվել է չորս մարդ, Լուցկում զոհեր չկան, իսկ Տեռնոպոլում խիտ ծուխ է։
Այդ մասին հայտնել են ուկրաինական լրատվամիջոցները։
Հարվածների հետևանքով բազմաթիվ ավերածություններ կան և ավելի քան երկու տասնյակ տուժած։ Մասնավորապես Կիևում հարվածների ու ընկնող բեկորների հետևանքով վնասվել են քաղաքացիական ենթակառուցվածքներ, բնակելի տներ, մեքենաներ, ինչպես նաև մետրոպոլիտենի Դառնիցա ու Լևոբերեժնայա կայանների միջև ընկած ճանապարհները։
Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն հայտարարել է, որ 4 մարդ է մահացել, 20-ը՝ վիրավորումներ ստացել: Նրանցից 16-ը հոսպիտալացված է։
Կիևի քաղաքային ռազմական վարչության տվյալներով՝ զանգվածային հարձակման հետևանքով ավերածություններ են գրանցվել Կիևի առնվազն վեց շրջանում։
Սոլոմենսկի շրջանում հրդեհ է բռնկվել անգարում՝ 500 քմ մակերես տարածքում՝ 16-հարկանի տան 11-րդ հարկում։ Օպերատիվ գործողությունների արդյունքում երեք մարդ փրկվել է, հրդեհը մեկուսացվել է։