Թոմ Քրուզը ներառվել է Գինեսի ռեկորդների գրքում (տեսանյութ)
ՎԻԴԵՈՀոլիվուդյան կինոաստղ Թոմ Քրուզը ներառվել է Գինեսի ռեկորդների գրքում՝ որպես այրվող պարաշյուտով ամենաշատ ցատկեր կատարած անձը, հայտնում է deadline.com-ը:
Ռեկորդը գրանցվել է «Առաքելությունն անիրագործելի է» ֆիլմաշարի վերջին մասում նրա կատարած հնարքից հետո։ Ընդհանուր առմամբ, 62-ամյա դերասանը կատարել է 16 նման ցատկ։
«Թոմը պարզապես մարտաֆիլմերի հերոսների դեր չի խաղում. նա հենց մարտաֆիլմերի հերոս է: Նրա հաջողության մեծ մասը կարելի է բացատրել բնականության նկատմամբ նրա լիարժեք նվիրվածությամբ և գլխավոր հերոսի կարողությունների սահմանները ընդլայնելով։ Մեծ պատիվ է նշանավորել նրա անվախությունը նոր ռեկորդի տիտղոսով», - ասել է Գինեսի ռեկորդների գլխավոր խմբագիր Քրեյգ Գլենդեյը։