ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ամենամեծ գործարքը. Ադրբեջանը կգնի 40 հատ JF-17 կործանիչ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը զգալիորեն մեծացրել է թեթև բազմաֆունկցիոնալ JF-17 Thunder կործանիչների պատվերը սկզբնական 16-ից հասցնելով մինչև 40 ինքնաթիռ, վերջին օրերին գրել են մի շարք տարածաշրջանային և միջազգային լրատվամիջոցներ, այդ թվում՝ Defense Arabic-ը, գրում է EAdaily.com–ը։ Գործարքի արժեքը գնահատվում է 4.2 միլիարդ դոլար։

Նշվում է, որ այդ ինքնաթիռները JF-17 ընտանիքի Block 3 տարբերակի՝ Պակիստանի և Չինաստանի կողմից համատեղ մշակված 4.5 սերնդի կործանիչի ամենանոր և ամենահզոր տարբերակն են։

Defense Arabic-ի տվյալներով եթե Ադրբեջանը JF-17-ների գնումը մեծացնի մինչև 40 ինքնաթիռ, ապա նա կդառնա Thunder շարքի ամենամեծ արտահանման գնորդը, և գործարքը կլինի Պակիստանի ամենամեծ արտահանման կործանիչների ծավալը գերազանցելով Նիգերիա և Մյանմա նախկինում կատարված վաճառքները։

Հիշեցնենք, որ Ադրբեջանը պաշտոնապես ստացել է 16 միավոր JF-17 Block III կործանիչ 2023 թվականին։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular