Ուկրաինական կողմն անսպասելիորեն հետաձգել է «ինչպես աճյունների ընդունումը, այնպես էլ ռազմագերիների փոխանակումը»
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
«Վիրավոր», «ծանր հիվանդ» և «երիտասարդ» կատեգորիաների 640 ռազմագերիների առաջին ցուցակը փոխանցվել է Ուկրաինային՝ փոխանակումը սկսելու համար, ասել է ՌԴ նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին, ով գլխավորում է Ռուսաստանի պատվիրակությունը Ուկրաինայի հետ բանակցություններում։
Նրա խոսքով՝ ուկրաինական կողմն անսպասելիորեն հետաձգել է «ինչպես աճյունների ընդունումը, այնպես էլ ռազմագերիների փոխանակումը անորոշ ժամկետով»։
«Ռուսաստանի Դաշնությունը կոչ է անում Ուկրաինային վերցնել Ուկրաինայի զինված ուժերի 6000 զինվորների և սպաների մարմինները, որպեսզի նրանց ընտանիքները կարողանան մարդկայնորեն հուղարկավորել նրանց»,- ասել է Մեդինսկին։
ՌԴ նախագահի օգնականը նաև ասել է, որ ուկրաինական զինուժի զինվորների սառեցված մարմինների առաջին խմբաքանակը՝ 1212 հոգի, արդեն սառնարանային մեքենաներով հասել է փոխանակման տարածք։