ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Լոս Անջելեսում բախումներ են գրանցվել՝ ներգաղթյալների դեմ ռեյդերից հետո

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Լոս Անջելեսի կենտրոնում երեկ երեկոյան բախումներ են գրանցվել ոստիկանության ու ցուցարարների միջև, որոնք փողոց են դուրս եկել ապօրինի ներգաղթյալների դեմ իրավապահների լայնածավալ ռեյդերից հետո։

«Ռոյթերզ»-ի հաղորդմամբ, ոստիկանությունը հատուկ միջոցներ, այդ թվում՝ մահակներ ու արցունքաբեր գազ է կիրառել, տասնյակ մարդիկ ձերբակալվել են։

Ավելի վաղ՝ օրվա ընթացքում ԱՄՆ ներգաղթի և մաքսային ծառայության աշխատակիցները ստուգումներ էին անցկացրել քաղաքի մի շարք շրջաններում: Ըստ ամերիկյան լրատվամիջոցների, իրավապահները ձերբակալել են 40-ից ավելի անձանց, որոնք առաջիկայում պետք է վտարվեն երկրից։

Լոս Անջելեսի քաղաքապետ Կարեն Բասը դատապարտել է այս խուզարկությունները, պնդելով, թե այդ քաղաքականությունը «սարսափ է սերմանում համայնքներում և խաթարում է անվտանգության հիմնական սկզբունքները»։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular