ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ԱՄՆ-ի ֆինանսների նախարարը հարվածել է Իլոն Մասկի աչքին

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

 

«The Washington Post»-ը հրապարակել է գործարար Իլոն Մասկի և ԱՄՆ-ի ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթի միջև տեղի ունեցած վեճից մանրամասներ:

Թերթը, հղում անելով Թրամփի նախկին խորհրդական Սթիվ Բենոնին, գրում է, որ Մասկը և Բեսենթը կռվել են հենց Սպիտակ տանը: Միջադեպը տեղի է ունեցել ապրիլին։ Ամեն ինչ սկսվել է մեղադրանքներից. գործարարը խոստացել էր բյուջեում գտնել տրիլիոն դոլարի խնայողություն, բայց գտել է միայն հարյուր միլիարդ։

Դրանից հետո Բեսենթը Մասկին անվանել է խարդախ։ Մասկը ուսով հրել է Ֆինանսների նախարարին, ինչից հետո նա հարված է ստացել աչքին։ Թրամփը, միջամտել է ասելով, որ չափն անցնում են:

Հիշեցնենք, որ Իլոն Մասկը Սպիտակ տանը հրաժեշտի մամուլի ասուլիսին ներկայացել էր գլխարկով և աջ աչքի տակ կապտուկով։

 

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular