ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իսրայելի պաշտպանության նախարարը զինվորականներին հրահանգել է Գրետա Թունբերգին թույլ չտալ հասնել Գազա

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը հրամայել է զինվորականներին ձեռնարկել բոլոր միջոցները, որպեսզի կանխեն Madeline նավի մուտքը Գազայի հատվածի ափեր: Պատճառն այն է, որ նավը տեղափոխում է 12 պաղեստինամետ ակտիվիստների, այդ թվում՝ Գրետա Թունբերգին:

«Ես հանձնարարել եմ Իսրայելի պաշտպանության բանակին կանխել ատելության նավատորմի «Մադլին» նավի մուտքը Գազայի ափեր և ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները դրա համար: Հակասեմիտ Գրետային և ՀԱՄԱՍ-ի նրա քարոզիչ ընկերներին ես հստակ ասում եմ. «Իսրայելը կկանխի Գազայի շրջափակումը ծովում, օդում և ցամաքում ճեղքելու և ահաբեկչական կազմակերպություններին օգնություն ցուցաբերելու ցանկացած փորձ»,- հավելել է նախարարը։

«Ազատության նավատորմի» կոալիցիային պատկանող Madeline նավը հունիսի 1-ից սկսել է նավարկությունը Սիցիլիայից Գազայի հատված մարդասիրական օգնություն ցուցաբերելու՝ ներառյալ մանկական կաթնախառնուրդ, տակդիրներ, ալյուր, բրինձ, ջրի զտիչներ, հիգիենայի միջոցներ և բժշկական սարքավորումներ: Նրա ժամանումը Միջերկրական ծովի արևելյան շրջաններ սպասվում է մեկ շաբաթվա ընթացքում։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular