ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նոր ընդդիմադիր ալյանս՝ «Փարաքարի մոդելով». «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Մինչ Նիկոլ Փաշինյանն ու ՔՊ-ն զբաղված են Հայ առաքելական սուրբ եկեղեցու դեմ «խաչակրաց արշավանքով», հակաիշխանական դաշտում վերջին օրերին վերադասավորումների լուրջ տեղաշարժ կա։ Մեր տեղեկություններով, «Ապրելու երկիր» և «Հաղթանակ» կուսակցությունները քննարկում են նոր դաշինքի ձևավորման հարցը՝ «Միասնություն» անվան ներքո, որը Փարաքար խոշորացված համայնքում արդեն ապահովել է համոզիչ հաղթանակ՝ 57 % արդյունքով։

Նպատակն է՝ վերարտադրել այդ մոդելը պետական մակարդակում՝ միավորելով նաև այլ ընդդիմադիր ուժերի։ Մեր աղբյուրների փոխանցմամբ, այս մասին հայտարարությունը սպասվում է առաջիկայում։

Ըստ էության, քաղաքական դաշտը տարբեր ֆորմատներում վերակազմավորվում է՝ ՔՊ-ի դեմ ուղղված հստակ օրակարգով, և սա իշխանության համար կարող է դառնալ նոր գլխացավանք.։

Ըստ «Փաստի» տեղեկությունների, արդեն իսկ ընթանում են բանակցություններ մի քանի այլ կուսակցությունների, հասարակական նախաձեռնությունների ու անհատ գործիչների հետ՝ ձևավորելու լայն ճակատ՝ իշխանափոխության օրակարգով։ Թե ովքեր կմիանան, և որքան արագ կստանա այս նախագիծը կոնկրետություն՝ պարզ կդառնա առաջիկա շաբաթներին։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular