ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Գինու արտադրությունը Հայաստանում նվազել է․ թվեր

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Վարչապետ Փաշինյանը, ով ընտանիքի հետ միասին մասնակցել էր «Երևանի գինու օրերին», դրա ավարտին նա ներկայացրել էր փաստական տվյալներ, թե քանի մարդ է մասնակցել փառատոնին․

«Հունիսի 7-ին, ժամը 21.00-ին, Սարյան փողոցում «Երևանի գինու օրերին» ներկա է եղել շուրջ 12 հազար 300 մարդ»,- նշել էր նա։

Հիմա մի փոքր թվերով խոսենք, թե Հայաստանում որքան է կազմել գինու արտադրությունը․

2024 թվականը թեեւ խաղողագործների եւ գինեգործների համար վատ տարի չէր, բայց գինու արտադրությունը Հայաստանում նվազել էր 29%-ով։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տեղեկագրից, ըստ որի՝ 2023 թվականին Հայաստանում արտադրվել է շուրջ 10 մլն լիտր գինի։

Սննդամթերքի, խմիչքի և ծխախոտի արտադրության ծավալների մասին տվյալներն ուսումնասիրելիս 2025 թվականի հունվար-փետրվար ամիսներին ընդհանուր գինի արտադրվել է 845 600 լիտր, որից փրփրուն(շամպայն)՝ 124 600 լ, նվազել է 33,3 % նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։

Ընդհանուր գինիներու արտադրությունը հունավր-մարտ ամիսներին հասել է 1 371 200 լիտրի, որից փրփրուն՝ 225 400 լ, ինչը համապատասխանում է 36,3 % նվազման (2024-ի համեմատ)։

Այս ամենի ֆոնին հպարտանալ փառատոնի մասնակիցների թվով այդքան էլ ճիշտ չէ, երբ տնտեսության այս ոլորտն աստիճանաբար անկում է ապրում, իսկ Վրաստանն արգելում է հայկական խմիչքների արտահանումը տարանցիկ երկրով։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular