ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ԱՄՆ-ում ձերբակալվել է ռուսաստանցի՝ 500 միլիոն դոլարի լվացման համար

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

ԱՄՆ դատախազները մեղադրանք են առաջադրել կրիպտոարժույթների ձեռնարկատեր, կրիպտոարժույթային վճարումների Evita ընկերության հիմնադիր Յուրի Գուգնինին՝ պատժամիջոցներից խուսափելու և արտահանման վերահսկողության խախտումների համար։ 

Նա լվացել է ավելի քան 500 միլիոն դոլար և օգնել ռուսաստանցիներին ձեռք բերել գաղտնի ամերիկյան տեխնոլոգիաներ, հաղորդում է Financial Times-ը՝ հղում անելով ԱՄՆ Արդարադատության նախարարությանը։

Նա ձերբակալվել է: Տղամարդուն մեղադրանք է առաջադրվել Նյու Յորքում։

«Գուգնինը ժամանել է Միացյալ Նահանգներ և կազմակերպել է փողերի լվացման գործողություն՝ կրիպտոարժույթային ստարտափի քողի տակ, որն այնուհետև օգտագործել է պատժամիջոցներից և արտահանման վերահսկողությունից խուսափելու, ինչպես նաև ԱՄՆ ֆինանսական հաստատություններին խաբելու համար», - ասել է դատախազ Ջոզեֆ Նոչելան։

Նյու Յորքի դատավորին ուղղված նամակում մեղադրողները նշել են, որ Գուգնինը «կապեր ունի Ռուսաստանի և Իրանի պաշտոնյաների հետ, որոնք կարող էին օգնել նրան խուսափել քրեական հետապնդումից, այդ թվում՝ ռուսական հետախուզական ծառայությունների անդամների հետ»։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular