ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանի Հանրապետության վարորդական իրավունքով Ռուսաստանի Դաշնությունում աշխատելն  արգելվել է․ պատմության այս օրը (11 հունիս)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ- ԱՄՆ-ի Հավայան կղզիներ՝ Կամեխամեխի (կղզիների առաջին թագավոր) տոն, Դանիա՝ Թագաժառանգ Հենրիի ծննդյան օր:

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1774-վախճանվել է հասարակական գործիչ Խաչատուր Լազարյանը:

1908-ծնվել է ծագումով հայ գերմանացի խմբավար Ռոլֆ Յակոբը:

1913-ծնվել է  խորհրդահայ ճարտարապետ Արմենակ Սարգսյանցը:

1943-ծնվել է  ֆրանսահայ հայագետ, հնէաբան Ալեքսանդր Վարդապետյանը:

1964-ծնվել է քանդակագործ Ալեքսանդր Բաբայանը (Բաբունց):

1998-վախճանվել է գրող, բանաստեղծ Գևորգ Էմինը:

1999-Հայաստանի վարչապետ է դարձել Վազգեն Սարգսյանը։

2001-Լոնդոնում կայացել է Սուրբ  Եղիշե եկեղեցու օծման հանդիսավոր արարողությունը:

2003-ՀՀԿ-ն, «Օրինաց երկիր»-ը և ՀՅԴ-ն նախագահ Քոչարյանի նստավայրում ստորագրել են քաղաքական կոալիցիայի հուշագիր:

2004- «Երևան Կենտրոն» քրեակատարողական հիմնարկից ազատ է արձակվել «Հանրապետություն» կուսակցության ղեկավար անդամ, պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը:

2008-Հայաստանի խորհրդարանը Կենտրոնական բանկի նախագահ է ընտրել Արթուր Ջավադյանին, որի թեկնածությունն առաջադրել էր Հայաստանի նախագահը:

2009-տեղի է ունեցել նորանկախ Հայաստանի պատմության մեջ մայրաքաղաքի առաջին ընտրված քաղաքապետի՝  Գագիկ Բեգլարյանի երդման հանդիսավոր արարողությունը:

2012-Փաստաբաններն իրականացրել են մեկօրյա գործադուլ ի բողոք Վճռաբեկ դատարանի գործունեության դեմ: 

2018- Հայաստանի Հանրապետության վարորդական իրավունքով Ռուսաստանի Դաշնությունում աշխատելն  արգելվել է:

2019-Արցախի նախագահ Բակո Սահակյանի հրամանագրով Վիտալի Բալասանյանն ազատվել է Արցախի Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնից:

2021- Տավուշի մարզի Դիլիջան քաղաքում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քարոզարշավի ժամանակ Փաշինյանի մեքենայից իջնելու ժամանակ հնչել է «Ծա՛փ տվեք, արա՛» հրահանգը:

ԱՇԽԱՐՀՈՒՄ

1125-խաչակիրները պարտության են մատնել սելջուկներին Ազազեի ճակատամարտում:

1496– Քրիստափոր Կոլոմբոսն ավարտել է իր երկրորդ շուրջերկրյա ճանապարհորդությունը: Իսպանիայում նա հայտարարել է, որ գտել է Ասիական մայրցամաքը, բայց իրականում Կոլումբոսը հասել էր Կուբա կղզի:

1580– իսպանացի կոնկիստադորները հիմնել են Բուենոս Այրեսը:

1742- Բենջամին Ֆրանկլինը հայտնագործել է տնտեսող վառարանը:

1770– ծովագնաց Ջեյմս Կուկը հայտնագործել է կորալյան Մեծ Արգելախութը:

1864– ծնվել է գերմանացի նշանավոր երգահան և դիրիժոր Ռիխարդ Շտրաուսը:

1898-Չինաստանում հայտարարվել է «100 օրյա բարեփոխման» սկիզբը:

1910– ծնվել է ֆրանսիացի հանրահայտ օվկիանոսագետ և ճանապարհորդ Ժակ Իվ Կուստոն՝ ակվալանգի հայտնագործողը:

1930-ամերիկացի կենսաբան Ուիլյամ Բիբը և ինժիներ Օտիս Բարտոնն իրենց ստեղծած բատիսկաֆով խորացել են օվկիանոսում ջրի մեջ 400 մետր:

1940-Նոր Զելանդիան, Ավստրալիան և Հարավաֆրիկյան միությունը պատերազմ են հայտարարել Իտալիային:

1963– Սայգոնում ինքնահրկիզվել է բուդդիստ կրոնավոր Տհիտ Կուանգ Դիկը:

1965– Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ 2-րդը «Բիթլզ» խմբի անդամներին պարգևատրել է Բրիտանական կայսրության շքանշանով:

1973-Լիբիայում ազգայնացվել են ամերիկյան նավթային ընկերությունները:

1975-արտահանվել է առաջին նավթը Հյուսիսային ծովում:

1992-Ռուսաստանում ընդունվել է վաուչերային սեփականաշնորհման ծրագիրը:

1996-Մոսկվայի մետրոպոլիտենի «Տուլա» կայարանի գնացքում իրականացվել է ահաբեկչական պայթյուն:

2010-Կիրգիզիայի Օշի նահանգում տեղի ունեցած գիշերային անկարգությունների արդյունքում զոհվել են 26 և վիրավորվել մոտավորապես 150 քաղաքացի:

Կ. Խաչիկյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular